Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Էսօրվա նման ձեռնասուն չէինք, որ ամբողջովին կախված լինեինք տեխնիկայից ու հարմարավետությունից

Էսօրվա նման ձեռնասուն չէինք, որ ամբողջովին կախված լինեինք տեխնիկայից ու հարմարավետությունից
21.02.2025 | 16:05

7-րդ դասարանում էի՝ 1995 թիվն էր: Էսօրվանից 2 անգամ ավել ձյուն էր եկել, ոչ տրանսպորտ էր աշխատում, ոչ մեքենա էր հնարավոր հանել: Տատիս տանն էինք մնացել՝ Ներքին Չարբախում, առավոտյան 7-ին ելանք ու ոտքով եկանք քաղաք, ես՝ դասի, պապս՝ գործի, բոլորը ոտքով էին գնում դասի ու գործի, ու ոչ մի զարմանալի բան չկար դրա մեջ:

Երջանիկ էին մութ ու ցուրտ տարիներ ապրող, պատերազմի մեջ գտնվող մարդիկ:

Ինչո՞ւ: Որովհետև համերաշխ ու միասնական էր կամքը, էսօրվա նման ձեռնասուն չէինք, որ ամբողջովին կախված լինեինք տեխնիկայից ու հարմարավետությունից:

Ապրում էինք առանց հոսանքի, առանց ջրի, առանց լիարժեք սննդի, բայց կիլոմետրերով քայլում՝ դասի ու գործի էինք գնում. էն «բռնապետական» Սովետի հայերն էինք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ